▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռեկտության սահմանները պետք է պահպանեն. Փաշինյանը՝ ռուսական լրատվամիջոցների մասին

Հայ-ռուսական հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական պետական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով վարչապետին մեղադրում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

 

 

«Ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չի օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյանները:

Յուրաքանչյուր հեռուստաընկերություն, պետություն, նաեւ հեռարձակողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մենք որեւէ այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, հակառակ դեպքում՝ մենք սխալ դաշտ կընկնենք»,-հայտարարեց Փաշինյանը:

 

 

Դիտարկմանը, թե  կարելի՞ է ենթադրել, որ սրանով Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»:

Կարդացեք նաև՝ Տարօրինակ բան չկա... Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-երի հանդիպմանը Լավրովի ներկայության մասին

 

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

 

Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև...Նիկոլ Փաշինյանն՝ Ագրարային համալսարանում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին