▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ․ ԲԴԽ անդամը՝ Փաշինյանի կոչի մասին

«Գտնում եմ, որ Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։


 

 

 

 

 

 

 

 

 

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»,-գրել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհանննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Դիտեք նաև՝ Կարդացեք նաև՝

Անընդունելի է դատարանների բնականոն գործունեության խաթարումը․ ԲԴԽ-ն ամբողջական դիրքորոշում կհայտնի վաղը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին