▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլն իրակա՞ն է, թե՞ միայն TV-ում կա...Փոքրիկ Մայքլն իրականցրեց երազանքը և 3 հարց տվեց Փաշինյանին

Հրդեհ Խաչիկ գյուղի սահմանին. վտանգը մեծ է, որ այն կանցնի հայկական կողմ

Ամուլսարի դեմ պայքարին գնալով ավելի քիչ մարդ է մասնակցում

Երկաթյա անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. Վարազդատ Կարապետյանը՝ Սեւանա լճում հանգստացողների սակավության մասին

Խորը մտահոգությամբ ենք հետևում մի քանի ժամերին Հայաստանում ստեղծված իրավիճակին․ Գարեգին Բ



2019-05-20 11:14:08

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդարտության և խաղաղության կոչ է արել հասարակությանը։ Հայտարարությունը՝ ստորև․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի՛ հավատավոր զավակներ մեր, խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:

Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.