▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլն իրակա՞ն է, թե՞ միայն TV-ում կա...Փոքրիկ Մայքլն իրականցրեց երազանքը և 3 հարց տվեց Փաշինյանին

Հրդեհ Խաչիկ գյուղի սահմանին. վտանգը մեծ է, որ այն կանցնի հայկական կողմ

Ամուլսարի դեմ պայքարին գնալով ավելի քիչ մարդ է մասնակցում

Երկաթյա անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. Վարազդատ Կարապետյանը՝ Սեւանա լճում հանգստացողների սակավության մասին

Քոչարյանի թշնամին Քոչարյանն է... Արամ Սարգսյան



2019-05-21 09:58:32

 

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քոչարյանի թշնամին Քոչարյանն է... Ու ընդհանրապես ընկածին խփելը իմը չէ, առավել ևս՝ իր պարագայում խփողների պակաս չկա... Ես խղճում եմ ընկածին, ինչքան էլ ինքը թիկունք ցույց չտված հերոս ներկայանա։ Ի՞նչ է ապացուցում Քոչարյանը դատարանում իր հանդուգն պահվածքով: Հեռու ու մոտ շրջապատի վրա մեղքը բարդելով: Մահացած մարդկանց հոգիներին բեռ դնելով: Կիսանախագահական համակարգի յուրովի մեկնաբանությամբ (կարծես ինքը չէր Սահմանադրությունը էնպես փոխել, որ ուժայինները միայն իր հրամանն էին կատարում): Ընդամենը հանրային ու անգամ դատական շրջանակների հակակրանքն է օր օրի ավելացնում: Դատարանի դռների մոտ ոչ մեկի գետնին պառկելու կարիք էլ չկա։ Ժողովուդը ասում է՝ ՙՄարդու վերջը բարին լինի՚: Չեմ կարծում, որ կարեկցանք և զղջում չունեցող էս տեսակը մարտի 1-ին մտածել է վերջը բարին լինելու մասին, նա գործել է սեփական իշխանության և ունեցվածքը պահելու մղումով, հիմա էլ մի խնդիր է ուզում լուծել ընդամենը՝ չդատվել ու եղածը պահել, ավելիի մասին մտածելը անհնարինի ու անհեթեթի շարքից է իր պարագայում: 

 

 

 

 

 

 

 

Ես խղճում եմ Քոչարյանին նաև նրա համար, որ 10 տարի ունեցել է հասկանալու ու չի հասկացել, որ իր ժամանակը անցավ: Վերջ: Արյունով եկավ, արյունով գնաց: Միայն գրքեր գրելն է մնացել՝ միայն գրքերում կարող է իրեն զորեղ զգալ, որտեղ բոլորը սխալ են ու մենակ ինքը՝ ճիշտ: Սպիտակ թուղթն ամեն ինչ հանդուրժում է, մարդիկ չեն հանդուրժելու: Էս դատավարության ամեն օրը Ռոբերտ Քոչարյանն աշխատում է ինքն իր դեմ՝ ապացուցելով նաև նրանց, որ իր իշխանության տարիներին երեխա են եղել ու բան չեն հասկացել, թե ինչպիսին չպիտի լինի պետության առաջին դեմքը: Դե իսկ մեզ, որ ամեն ինչ հիշում ենք, ինքը չպիտի առասպելներ պատմի մամուլի ազատության, իր օրոք տեղի ունեցած դատավարությունների, ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի ու Էն մասին, թե ինչ է արժանապատվությունը»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.