▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Դեպքի վայրում են նաև դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին