▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3 միլիարդ հատկացնում ենք, որ այդ թեման փակենք մեկընդմիշտ. Նիկոլ Փաշինյանն՝ աղետի գոտու վերացման մասին

Ամուլսարի դեմ պայքարին գնալով ավելի քիչ մարդ է մասնակցում

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը.Գեղարքունիքի մարզպետը՝ Հրանտ Բագրատյանին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ֆելիքս Ցոլակյանը

Օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն անում,մեքենայից շիշ ու աղբ գցելու համար.Մարության



2019-06-12 15:40:09

 

Վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետեւ սա մասնավոր գիծ է: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հունիսի 12–ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին:

Ըստ նրա՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան.

«Մի տեղ վարորդը ծխում է, մի տեղ աղբ են նետում մեքենայից դուրս։ Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա»:

Մարության կարծիքով՝ պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին, սակայն մարդիկ իրենք պետք է փոխվեն. «Մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող հետեւել եւ տուգանել։ Մենք ինքներս պետք է փոխվենք։ Ես ամբողջական եմ նայում հարցին»:

Քաղաքապետը նշեց, որ այսօր հասարակական տրանսպորտը 90%-ով մասնավոր է, բայց նպատակ կա այն դարձնել համայնքային: Ընդ որում, նրա հավաստմամբ, դրան են սպասում նաև գծատերերը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.