▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ:
Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ քիչ առաջ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը
«Հարգելի՛ դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը առաջին հերթին, որովհետեւ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սաֆարյանը:
Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են... բայց ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է:
Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին:
Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը.

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի՛ դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը առաջին հերթին, որովհետեւ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սաֆարյանը:

Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են... բայց ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է:

Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին