▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել. Ռոբերտ Քոչարյան

Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել։

Այսպիսի հայտարարություն արեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում, ապա դիմելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին՝ ասաց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել ձեզ, ընդհանրապես որեւէ շփում չեմ ունեցել եւ ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Երբ ասում են, թե ինչու այս ինչ բանը չի բացահայտել, ասեմ, որ արդարադատությանը չեմ միջամտել եւ այդպիսի իրավունք չեմ ունեցել եւ դատարանների դռներ չեմ փակել ի տարբերություն այսօրվա իրողության։ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որեւէ արձանագրված դեպք չի եղել»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր եւս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով դատավորին՝ «յախան թափ տալ» այս գործից եւ ինքնաբացարկ հայտնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին