▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն համաձայնվել է ռուսական զորք տեղակայել Ղարաբաղում. Պատրաստվում է մեծ դավաճանություն...

«Հայաստանը մտել է պետականության լիարժեք կորստի ժամանակահատված, նրա քաղաքական ղեկավարները հիանում են նույնիսկ այն փաստով, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին»: Իգոր Մուրադյան.

Lragir.am կայքում հրապարակված «Ռուսաստանի ու Ադրբեջանի մեղրամիսը» իր հոդվածում հայ ճանաչված քաղաքագետ Իգոր Մուրադյանը տեղեկացնում է, որ "հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդեն համաձայնվել է Ղարաբաղում խաղաղարարների անվան տակ ռուսական զորքի տեղակայմանը, հնարավոր է՝ ՀԱՊԿ այլ երկրների զինուժի, սակայն՝ անպայման ադրբեջանական զորքերի հետ միասին: Ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրը կդառնա ադրբեջանցի բնակչության վերադարձը ԼՂ եւ այլ տարածքներ: Սակայն Ռուսաստանի համար գլխավորն իր զորքերի տեղակայումն է... Ահա եւ կկատարվի Ռուսաստանի գործառույթը՝ դառնալ Հայաստանի «անվտանգության երաշխավորը":

«Ռուսաստանը Հարավային Կովկասում ողջ խաղն մշակել է Ադրբեջանի ուղղությամբ, եւ Հայաստանն ինքնին դարձել է ընդամենը գործիք այդ խաղում: Ղարաբաղի ղեկավարությունը Ռուսաստանից կառավարական պարգեւներ է ստացել եւ հիմա պարզապես պարտավոր է կատարել այն ամենը, ինչ հրահանգի Մոսկվան:

Բայց արդյո՞ք միայն պաշտոնական դեմքերը պետք է աջակցեն ու ամեն կերպ արդարացնեն Ռուսաստանի քաղաքականությունն՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության վերացմանը և Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելուն: Վաղուց արդեն պատրաստվել են այսպես կոչված «ստեղծագործական մտավորականության" հարյուրավոր գործիչներ, հատկապես գրողներ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ռուսական շահերի պաշտպանությանը եւ պատրաստ են արդարացնել ինչ ասես»:

«Փաստաբանների» մեջ կան, իհարկե, առաջնորդներ, որոնք պատրաստ են արդարացնել Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները: Նրանք կառավարական պարգեւներ են ստացել Ղարաբաղյան վարչակազմից:

Ցանկացած պետությունում, նույնիսկ ոչ այնքան ժողովրդավարական, նման պահվածքի համար դատում են եւ դատապարտում Հայրենիքի դավաճանության համար: Հայաստանում այդ մարդիկ գրեթե հերոսներ են եւ դեռեւս «քայլում են ասֆալտի վրա»:

Ըստ ի. Մուրադյանի, «հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը Ղարաբաղը դիտարկել է որպես մանրադրամ եւ միշտ վստահ է եղել, որ կգա ժամանակը, երբ կկարողանա Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Ներկայում միայն դեգեներատիվ միտքը կարող է հերքել Ռուսաստանի այդ մտադրությունը, եւ Մոսկվայում համարում են, որ եկել է «հանգուցալուծման» ժամանակը:

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղում, որը լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, կմնա հայ բնակչություն, որի շնորհիվ ռուսական զորքերը խաղաղարարների դիմակի տակ կհայտնվեն տարածաշրջանում: Սակայն դա չի լինելու՝ Ադրբեջանն այն բանի համար չէ գնացել Արեւմուտքից մեկուսացման եւ Ռուսաստանի գործընկեր դարձել, որպեսզի Ղարաբաղում հայեր մնան, ովքեր տեղահանվելու են, առավել եւս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նման փորձ արդեն ունեն":
«Հայաստանը մտել է պետականության լիարժեք կորստի ժամանակահատված, նրա քաղաքական ղեկավարները հիանում են նույնիսկ այն փաստով, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին... Հայաստանը հնազանդ կատարելու է Ռուսաստանի ցանկացած պահանջ»,- գրում է Ի. Մուրադյանը:

 

Սերոբ Քեշիշյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее