▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու

 

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են:
Հոլանդիայի ընդդիմադիր կուսակցությունները ընդգծում են, որ  ժողովրդավարության սկզբունքների ու մարդու հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում հետզհետե ավելի է վատանում և զգուշացնում, որ Թուրքիան չպետք է իր եվրաանդամակցությունը սակարկումների թեմա դարձնի:
Հոլանդիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Անկարայի հետ շարունակվում են բանակցությունները՝ փախստականներին վրանային քաղաքներում ապաստան տալու և նրանց մուտքը Եվրոպա արգելելու ուղղությամբ: Ռյուտեն նշել է, որ ԵՄ-ն պատրատ է տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, նաև ապահովել վիզաների համակարգի դյուրացում: Սակայն, ըստ նրա, այս խնդիրներից բացի ԵՄ անդամակցության հարցում որևէ այլ զիջում Թուրքիայի համար չի արվելու:
Աղբյուրի վկայությամբ՝ Հոլանդիայի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն իսկ Թուրքիայի համար արված զիջում են համարում այն հանգամանքը, որ  Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի ընտրությունների պատճառով: Ըստ աղբյուրի՝ այս զեկույցում ԵՄ-ն քննադատում է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա վիճակը:
Նշվում է նաև, որ հոլանդական մամուլը ևս խիստ է արտահայտվում Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, լրագրող և իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանն իր մի հոդվածում նշել է, որ «սարսափ տարածող և դասական բռնապետի վարք ցուցաբերող Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որպես «ժողովրդավարության սպանություն» որակող լրագրողը առաջարկում է. «Անկարային այլևս որպես դաշնակից մի ընկալեք: Վերանայեք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:
Իսկ Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունը» ընդհանրապես գտնում է, որ Թուրքիան ԵՄ –ում չի կարող տեղ ունենալ:
Աղբյուր`    Ermenihaber

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել նոյեմբերի 5–ին Հոլանդիայի խորհրդարանի նիստում, որի օրակարգում եղել է փախստականների թեման: Իր խոսքում վարչապետը նշել է, որ այս խնդրի հետ կախպված Թուրքիայի համար զիջումներ չեն արվելու: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ռյուտեն ընդգծել է, որ Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցն ու փախստականների ճգնաժամը միմյանց հետ որևէ կապ չունեցող խնդիրներ են:

Հոլանդիայի ընդդիմադիր կուսակցությունները ընդգծում են, որ  ժողովրդավարության սկզբունքների ու մարդու հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում հետզհետե ավելի է վատանում և զգուշացնում, որ Թուրքիան չպետք է իր եվրաանդամակցությունը սակարկումների թեմա դարձնի:Հոլանդիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Անկարայի հետ շարունակվում են բանակցությունները՝ փախստականներին վրանային քաղաքներում ապաստան տալու և նրանց մուտքը Եվրոպա արգելելու ուղղությամբ: Ռյուտեն նշել է, որ ԵՄ-ն պատրատ է տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, նաև ապահովել վիզաների համակարգի դյուրացում:

Սակայն, ըստ նրա, այս խնդիրներից բացի ԵՄ անդամակցության հարցում որևէ այլ զիջում Թուրքիայի համար չի արվելու:Աղբյուրի վկայությամբ՝ Հոլանդիայի ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն իսկ Թուրքիայի համար արված զիջում են համարում այն հանգամանքը, որ  Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի ընտրությունների պատճառով: Ըստ աղբյուրի՝ այս զեկույցում ԵՄ-ն քննադատում է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա վիճակը:

Նշվում է նաև, որ հոլանդական մամուլը ևս խիստ է արտահայտվում Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, լրագրող և իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանն իր մի հոդվածում նշել է, որ «սարսափ տարածող և դասական բռնապետի վարք ցուցաբերող Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»: Նոյեմբերի 1-ի ընտրությունները որպես «ժողովրդավարության սպանություն» որակող լրագրողը առաջարկում է. «Անկարային այլևս որպես դաշնակից մի ընկալեք: Վերանայեք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:Իսկ Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունը» ընդհանրապես գտնում է, որ Թուրքիան ԵՄ –ում չի կարող տեղ ունենալ:

Աղբյուր`    Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее