ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Ուրացումն անհնար է, արյունը ջուր չի դառնա...
Այս օրերին իշխանական Հ1 հեռուստաալիքով, որի եթերում արգելված է Արցախ արտահայտությունը, ցուցադրվում է Նազիկ Ավդալյանի մասին գեղարվեստական ֆիլմը, որի կուլմինացիային, հաղթանակիը Նազիկը նվիրում է Արցախում կռվող տղերքին...
Որքան էլ գրաքննեն, մեկ է՝ պատմությունը չեն կարող ջնջել»։


