Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից, առավելագույն շահեր ենք քաղում ԵԱՏՄ-ից։ Հասմիկ Հակոբյան, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չունեք, ինչո՞ւ եք Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին փուչ օրենք ընդունել։
Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ։ Նա 2014-2015 թթ. աշխատել է «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում»։


