▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պիպետկով ծխող երաժշտականի տնօրենը չի հերքել, որ ինքը ինչ որ քըխ բան է քաշել․․․»

Ի՞նչ է ծխում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը

Համացանցում տարածվող տեսանյութն՝ առանց մեկնաբանության

Սկզբնաղբյուրը՝ ԲլոգՆյուզ 

Հավելենք նաև, որ լրագրող Սյուզի Բադոյանն այս առիթով գրել է․ «Սյու՞ռ ա չէ․․․պիպետկով ծխող երաժշտականի տնօրենը չի հերքել, որ ինքը ինչ որ ՔԸԽ ԲԱՆ Է ՔԱՇԵԼ , բայց նավսյակի արդարանում է, թե բա մարդս է նկարել , հին վիդեո է .. այսինքն `հին քաշող եմ էլի(

Ավելին, դեռ մի հատ էլ ամուսնու վրա էլ գործ տալիս, թե բա իր հեռախոսով էր նկարել, գնացեք բռնեք ինձ վարկաբեկելու համար, ոստիկան ջան..․

Ասում է` մարդս ինձ նկարել էր ու հիմա շանտաժ է անում բաժանվելուց հետո..․Էս ամենը դեռ հեչ.. բա որ մի բուխտով կանայք էլ մտել են գրառման տակ մի քաջալերում են էս տնօրենին, մի դուխ տալիս, թե բա մենք չենք հավատում, բան..․շարունակիր նույն տեմպով մենք էդ տեսանյութը չենք տեսել ( մթոմ) , թե բա տեր ենք, մերն ես, դու հրաշք ես , զմրուխտ ես , ադամանդ ես․․․Մեր ղեկավարն ես.. լավ , բայց հիմա էդ կինը չի հերքել, որ ինքն է ու վատ բան է անում, բա ձեր աջակցությունն ինչի՞ համար է․․․որ ծխի ու երեխաներին պարապի, հա՞․․․Հազար անգամ կներեք, բայց ի՞նչն եք քաջալերում․․․ Պիպետկով ծխե՞լը( Լու՞րջ․․․Ամուսնու վրա շանտաժ անելն ու գործ տալը ոնց հասկացա հենց իր տողերն էին, սույն տիկնոջ արձագանքն ամեն դեպքում հետաքրքիր էր շատ․․․

Եթե այդ կինը չլիներ երեխաների հետ աշխատող պետական երաժշտական դպրոցի տնօրեն, այո, մեր անելիքը չկար էդտեղ․․․

Բայց նա հանրային գործառույթ ունի, սերունդների հետ է աշխատում, ղեկավար է ու այն էլ երաժշտական դպրոցի տնօրեն․․․

Եւ ասեմ, այս դեպքում իր նշանակողն էլ հետը պիտի ազատվի պաշտոնից, իրեն փայփայելով պահող նոր թաղապետն է կա հետը։

Կրկնում եմ այդ կինը չի հերքել եղելությունը»։

Հասարակություն ավելին