Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է․ Արամ Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին
«Հատուկ ջոկատի ներկայացուցիչների մեքենաներն են, մի շարք ԱԱԾ ծառայողներ են ներսում։ Սպասելի էին նման գործողությունները․․․ Այստեղ դուք իրավաբանություն մի՛ փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տիրույթում»,- «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան մոտ նշեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
***
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը հայտնում է․ «Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»: *** 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ |


