▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 երգեր, որոնք արգելվել են BBC-ի կողմից

 ①  Բիլի Հոլիդեյ, «God Bless the Child», 1942թ․

Rex Features

Բիլի Հոլիդեյի ինքնակենսագրականում երգի մասին նշվում է, որ այն գրվել է իր մոր հետ ունեցած վեճից ոգեշնչված, սակայն երգի արգելման պատճառն Աստվածաշնչի մասին հիշատակումն է։

 ② Չակ Բերի, «Maybellene», 1955թ․

Chuck Berry

Բերիի առաջին հիթը հաճախ գովաբանվում է որպես ռոքնռոլի առաջին երգերից մեկը, սակայն դավաճանության մասին այս երգը BBC-ն վտանգավոր համարեց իր լսարանի համար։

③ Ֆրենկ Սինատրա, «How Little We Know», 1956թ.

Frank-Sinatra

Ֆրենկ Սինատրան արգելված էր BBC-ի համար մի քանի երգերի առումով, այդ թվում՝ հիսունականների այս սիրաբորբոք երգի համար։

④ Էլլա Ֆիցջերալդ, «Bewitched, Bothered and Bewildered», 1958թ.

Ella-Fitzgerald

Այս երգը գրվել է Բրոդվեյում 1940թ․-ի «Pal Joey» մյուզիքլի համար։

 ⑤ Ջոննի Քեշ, «Guess Things Happen That Way», 1958թ.

Johnny-Cash

BBC-ի կրոնական հեռարձակման ղեկավարն առարկել է այս երգը եթերով հնչեցնելու առաջարկին։

⑥ Էլվիս Փրեսլի, «Hard Headed Woman», 1958թ․

Elvis-Presley

Փրեսլիի այս երգը եթերով կարող էր հնչել միայն հատուկ թույլտվությամբ։

⑦ Բոբ Դիլան, «Let Me Follow You Down», 1962թ.

Դիլանի ֆոլք ոճի հիթի «Ամենակարող աստված աշխարհ» տողերը վիրավորական էին համարվում BBC-ի կողմից։

⑧ Փինք Ֆլոյդ, «It Would Be So Nice», 1968թ.

Pink-Floyd

Երգում «Evening Standard» թերթի մասին հիշատակումը բավարար էր, որպեսզի BBC-ն արգելեր այս երգի հեռարձակումը՝ հետևելով ոչ գովազդային խիստ քաղաքականությանը։

⑨ Սեքս Պիստոլս, «God Save the Queen», 1977թ.

Sex-Pistols

«Աստված, փրկիր թագուհուն» վերնագրով հակամիապետական այս երգը համընկավ Անգլիայի թագուհու Արծաթյա հոբելյանի հետ, և BBC-ն հայտարարեց, որ երգը ռադիոյով և հեռուստատեսությամբ հնչելու համար պատշաճ չէ։

⑩ Ջորջ Մայքլ, «I Want Your Sex», 1987թ.

George-Michael

Երգն արգելվել է որպես անբարոյականություն տարածող և 80-ականներին ՁԻԱՀ-ի դեմ տարվող արշավների հետ մեկտեղ անարդյունավետ ու հակասական համարվել։

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

Շոու-բիզնես more