«Սա խայտառակություն է
4800 զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում. Թիվը բացահայտում է Վահագն Խաչատուրյանն ու հերքում 3833 թիվը հնչեցնող Փաշինյանին ու ՔՊ-ականներին»,-գրել է լրագրող Աղավնի Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով տեսանյութ։
***
44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք, Չեխիայում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ)։
«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,-ասել էր նա:


