▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«6 տարի է՝ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբինյանը»

«2026թ. սեպտեմբերի 15-ին դիմել եմ ԱԺ նախագահին, որպեսզի ինձ ոչ մի պարագայում պարգևավճար չհատկացնի... Մեկ էլ ամսի 18-ին տեսնում եմ՝ հաշվիս նստում է պարգևավճար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ իմ մեկուկես ամսվա գործունեության՝ հատկապես ինչն է դուր եկել Ռուբինյանին, որ որոշել է պարգևատրել, այն էլ իմ կամքին հակառակ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը»,- հավելեց նա:

***

«Նայում ես, ԱԺ կայքի նախագահի բաժնում կան որոշումներ, կարգադրություններ, տպավորություն է՝ ոչ թե ԱԺ կայքն է, այլ «Ռուբեն թրավըլ» տուրիստական գործակալության. գործուղումներ, գործուղումներ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով. «Էս պահին ՔՊ 11 պատգամավոր գտնվում է շրջագայությունների մեջ. էս ամենը ծախս է»:

Հասարակություն more