|
«Անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, թեև նրանք բոլորն էլ ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը...»,- այս մասին օրեր առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «5-րդ ալիք»-ի եթերում, պատասխանելով լրագրողի հարցին՝ խաղաղության գնացող Ադրբեջանն ի՞նչ է ուզում մեր նախկին նախագահներից, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «Մուռ է հանում: Էդ որ ասում է՝ պատժել, դուք ճիշտ հասկացեք, հարց տվեք՝ ո՞նց է պատժելու. Նիկոլ Փաշինյանն է անելու: Էսօր Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է բանտում, էդ ինչի՞ 60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանն ազատ ֆռֆռում է Լոնդոնում, իսկ այստեղ «Տոյոտա Արմենիա»-ին հողահատկացում կատարած Քոչարյանը բանտում է: Ալիևի պահանջով է: Ինչի՞ ես բանտ տարել, բան չունեմ ասելու, եթե խախտում է արել, քննիր, արգելիր երկրից դուրս գալ, բայց դու նախնական կալանք՝ տանում ես բանտ. քննությունը կարա տարիներ տևի, իսկ մարդը 72-73 տարեկան է»: *** |
|
Հայ-ռուսական հարաբերությունների ու Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «ՌԴ-ից ամսական տրանսֆերտների քանակը հասել է 1 մլրդ դոլարի: Իրենք մեզ պահում են: Բա հիմա դու էս ապերախտությունը որ անում ես, պիտի հասկանաս չէ՞՝ դաժան պատասխան կլինի: Փոխի՛ր արտաքին քաղաքականությունդ... Կարաս Ֆրանսիայի հետ բարեկամություն անել, բայց մի ասա՝ նրա արածը... պարզ չէ՞ր, որ Զելենսկու՝ Երևանից արված պրովոկացիան՝ «Մոսկվան կռմբակոծեմ», սարքել էին եվրոպացիք»: Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում Ուկրաինայի նախագահն ասել էր. «ՌԴ-ն մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում. չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ. վախ սփռող ԱԹՍ-ները թռչելու են Կարմիր հրապարակի վրա... Պետք է շարունակվեն պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, ՌԴ-ին պետք է մղել դեպի դիվանագիտություն»: |
«60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանը ֆռֆռում է Լոնդոնում, իսկ «Տոյոտա Արմենիա»-ին հողհատկացում կատարած Քոչարյանը բանտում է». Հրանտ Բագրատյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


