Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Թարմացում․ Ռոբերտ Քոչարյանի գործը նոր է ներկայացվել Հայակոռուպցիոն դատարան, դեռ դատավորի չի նշանակվել, - հայտնեցին դատարանից։
Թարմացում․ «Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,–նշում են Հակակոռուպցիոն դատարանից։
***
|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր: ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր հիվանդանոցում»: |


