|
«Հրապարակ»-ը գրում է. «Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաև իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության և այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ պետք է ստանան։ Նրանք կարծում են, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը պարզապես քավության նոխազ է դարձել․ պետք է դրվի տնօրենի՝ Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված՝ թիմում չկա միակարծություն․ նրա կողմնակիցները պնդում են, թե սահմանախախտ զինվորով պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, նրան չսիրողները պնդում են, որ եթե բանակն իր տեղում լիներ, միջադեպ չէր գրանցվի։ Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը կանչվի խորհրդարան»: *** |
|
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։ |
ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Մամուլ more
more
more
more
more
more
more


