▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները «ռազմական հանցագործներ» են և պետք է ստանան իրենց «արժանի պատիժը»։

Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևն այս մասին ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ունեցած ելույթի ժամանակ։

«Մեղքը չի կարող բարդվել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Սակայն Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները «ռազմական հանցագործներ» են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը»,- հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս տարածքային պահանջներ են ներկայացրել Ադրբեջանին և իրենց հայտարարություններով վիրավորել ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։

Ալիևը նշել է, որ այդ հանգամանքները «երբեք չպետք է մոռացվեն»։

Հասարակություն more