▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ, զգուշացե՛ք. Էդգար Ղազարյան

Աննա Հակոբյանի բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ, զգուշացե՛ք. Էդգար Ղազարյան

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Նախաձեռնության հեղինակը, որը Կանայք հանուն խաղաղության, Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրող, զինված ջոկատ ստեղծող էր, նրա ստեղծած բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ. զգուշացեք նաև այս նախաձեռնությունից»,- մասնավորապես ասաց Ղազարյանը:

***

Աննա Հակոբյանի նախաձեռնած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանին՝ ընդդիմադիր Էդգար Ղազարյանն ասաց. «Քանի որ բռնությունը միայն ֆիզիկական չէ, օրենքի նախագիծն այստեղ ներկայացնելու համար կարո՞ղ է դուք էլ եք բռնության զոհ, ինչ-որ մեկը ստիպե՞լ է՝ այն ներկայացնել»: Բաթոյանն արձագանքեց. «Դուք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք այսպես ասած զոհականացնել ինձ, իսկ եթե ես բռնության զոհ եմ, օրինակ, ինչ կա դրա մեջ, նկատի ունեմ՝ դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ: Սա դատապարտելի վարքագիծ է: Որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել»:

***

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանը: «Չեմ կարող անտարբեր լինել, երբ նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ ձևով իրենց խոսքում չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին: Նա սրտի տակ բալիկ էր կրում ու փաստացի իր կյանքից զրկվեց վարչապետին ուղեկցող շարասյան կողմից անհավանական արագության պատճառով: Տիկնա՛յք, դուք լուռ եք»,- ասաց Հովսեփյանը:

Քաղաքական more