|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։ 2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր. Աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։ *** «Հրապարակ» թերթը գրում է. ««Գրատախտակի գնացած» պատգամավորուհու՝ Արաքսյա Վարդանյանի պահվածքը բուռն քննարկումների թեմա է դարձել նաև իշխանական թիմում: Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, խմբակցության ղեկավարությանը հորդորել է, այսպես ասած` ամբախ-զամբախ խոսողների գյամերը քաշել, խոսել չգիտեն` թող չխոսեն կամ էլ տեքստերը թող համաձայնեցնեն ղեկավարության հետ։ ՔՊ-ի «դեմբելներն» էլ առիթավորվել են և, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»: Իսկ այս 36-ամյա աղջիկը ՔՊ էլիտար 50-յակում էր՝ 35-րդ համարը, այսինքն՝ կուսակցական վերնախավի ճաշակի ու ինտելեկտի մարմնացումը։ Մինչ պատգամավոր դառնալը նա Փարաքարի ՔՊ ավագանու անդամ էր, ըստ որոշ լուրերի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը և 2021թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով, անգամ քննադատական գրառումներ է արել գործող իշխանությունների մասին, թե կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ և կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։ Ի դեպ, նրա կենսագրությունից բացակայում է այդ հատվածը: ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել»։ |
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել
Մամուլ more
more
more
more
more
more
more


