▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաքին միջամտությունն ակնհայտ է․ Զախարովան՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին

Սարսափելի շատ հանցագործություններ կան, բայց աստծուն ուրանալը դարերի անեծք է․ Զախարովան՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համոզված է, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացիներն իրենք պետք է պաշտպանեն այն, ինչ արժեքավոր է իրենց համար, և սա ՀԱԵ-ի հետևորդ հայերի գործն է։ Միաժամանակ, նրա խոսքով, գործընթացին արտաքին միջամտությունն ակնհայտ է։
 

«Մենք տեսնում ենք այն հանցավոր գործելակերպը, որն արտաքին դերակատարներն օգտագործում են այս գործընթացում։ Եվ սա արդեն պարզապես միջամտություն չէ, այլ այն ամենի հետևողական ոչնչացում, ինչը Հայաստանի քաղաքացիների համար հենարան է»։
***
Սա տարրական պարկեշտության հարց է․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Երևանի տատանումների մասին

Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների ներկայիս վարքագիծը համեմատել է խարխլված ամուսնության հետ, երբ մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են միասին ապրել։
«Ասում են՝ հետո կորոշենք։ Իսկ ե՞րբ է այդ «հետոն»։ Երբ արդեն, ներողություն, կսկսեն կահույքը դուրս հանե՞լ։ Սա տարրական պարկեշտության հարց է։ Եթե խոսում ենք պարկեշտության մասին, ապա սա հենց այդ մասին է։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության այն պնդումներին, թե ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը դեռ վերջնական ձևավորված չէ, Զախարովան նշել է, որ դրանք հակասում են նախորդ տարվա ապրիլին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։
***
Ռուսաստանը մտադիր է պահպանել 102–րդ ռազմակայանի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները․ Զախարովա

Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանավորվածություններով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։

«Գյումրիում ռուսական ռազմակայանն առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք չկա», — կարծում է դիվանագետը։

Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը չէր բացառել ռազմակայանի տեղակայման համար վարձավճարի բարձրացումը։
Քաղաքական more