|
Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է կասկածելի իրեր լինեն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան 17 տարեկան աղջիկ է: Ոստիկանները նրան ծնողի հետ հրավիրել են բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված, որն աղջկա հայտարարության համաձայն «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։ Երեխան իր ծնողին, ծնողն էլ իրավապահներին հայտնել է, որ այն գնվել է Դավթաշեն թաղամասում գտնվող դեղատներից մեկից։ Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժին։ |
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
Հասարակություն more
more
more
more
more
more
more


