▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասե՞լ եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ». Նիկոլ Փաշինյան

«Աղվան Վարդանյանն ասում ա՝ Քոչարյանը լավ ա կառավարել. հա, ես վատ եմ կառավարում, որովհետև հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, լեգիտիմություն: Ասե՞լ եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա ասել էր. «Պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները...մտածում են՝ պտի գռփեն ժողովրդին. ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել. հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք»:

Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«Բացահայտված ա»,- խոսելով «Մարտի 1-ի» գործի մասին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի իրավապահ համակարգը, մաֆիոզ ազդեցությունների պատճառով, չի տալիս դրա գնահատականը: Քրգործում մի դրվագ չկա, որը բացահայտված չի: Սպանությունների՞ պահը. էդ ամեն ինչով պետք ա գնաս, որ բացահայտվի: Պարզ ա, որ սպանությունների հրահանգը տվել ա Ռոբերտ Քոչարյանը»,- հավելեց նա:

***

«Ասել եմ՝ պետության համը բերաններդ ա մնալու, հենց մի քիչ զգանք, որ համը թուլացել ա, ժողովրդի պետությունը բերաններիդ իջնելու ա»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ խոսել էր Քոչարյանի բնակարանում խուզարկության մասին: «Այո, 2018-ին արել ենք ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ու ասել ենք՝ վենդետա չի լինելու, բա 8 տարի մեկդ եկա՞ք ասիք՝ թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25 տոկոսը մնա մեզ, մնացածը վերադարձվի. մեկդ եկե՞լ ա»,- հավելեց նա:

***

«Պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները...մտածում են՝ պտի գռփեն ժողովրդին. ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել. հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ ասել էր. «Պետությունը, որ ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել. այո՛, պտի նստեն»:

***

«Լինելով իշխանություն՝ ամեն օր կռիվ ենք տվել մաֆիայի դեմ. էդ սեփականությունն ինչի ա Ռոբերտ Քոչարյանինն ու մյուսներինը, որովհետև ասում եմ՝ ում ուզել են առել են, ում ուզել են ծախել են... դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ՞, որ նայում ա՝ էսօր առավոտը մերոնք հեսա գալու են. հեսա ասելու էի՝ ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց....»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետությունը, որ ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել. այո՛, պտի նստեն»,- հավելեց նա:

***

«Ով լեգիտիմությունից խոսի, դուք տանձից, խնձորից խոսեք: Հիմա էլ եկել են՝ վա՜յ, հրահանգը տվեց, լալահառաչ, էն բանը՝ խմբակցության ղեկավարը, երբեմնի աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարյանասերժական....»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի մասին: «Ես հենց էս ամբիոնից ասում եմ՝ դրանք փող պտի չունենան, խեղճանում ա, որովհետև հասկանում ա, որ իրա կռանիկներն են փակվելու»,- հավելեց նա:

***

«Եկեք հասկանանք՝ ի՞նչ թեմա ա Քյարքիի թեման: Շատ պարզ բան ա ասվում, ասվում ա, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 743 քառ. կմ է, ու էս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում ա, Ադրբեջանի անկլավները չեն մտնում, ու դրանք արտահայտված են էն քարտեզներով, որն արտահայտում ա 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել՝ չէ՜, տենց չի, նշանակում ա՝ ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 743 քառ. կմ չէ։ Սա նշանակում ա՝ պատերազմ հայտարարել, և պատերազմի կուսակցությունը դրանով ա արտահայտվում։ Ես կռահում էի իրենց թելած թելից. ինչի՞ եմ ասել՝ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա, պրովոկացիա անել և քարուքանդ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը»,- ԱԺ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more