▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս

«Մեդիահաբ»-ի եթերում սկանդալային երգչուհի Ջուսը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև հարցին, թե ո՞րն է եղել իր մասին արված ամենաանսպասելի բամբասանքը: «Ասում էին, որ ես տղամարդ եմ, ասում էին՝ տղամարդ է, դառել է աղջիկ: Բայց դա ինչի՞ց դուրս եկավ. Ռեինկարնացիա խումբն ինձ հրավիրեց՝ որպես գլխավոր դեր տանող իր տեսահոլովակում. ես մենակատարի դերն էի տանում, նրա նման քայլում էի, միզում, տղավարի բաներ էի անում: Հետո ասացին՝ Ջուսը տղա է»,- նշել է երգչուհին՝ հավելելով. «Մի գեղեցիկ օր ինձ հրավիրեցին ծնունդ, սիրուն զգեստ էի հագել. էնտեղ մի տղա կար, ասաց՝ վա՜յ, բա տղա չե՞ս դու, ասացի՝ պիտի հանեմ, ցույց տա՞մ»: Ջուսն անդրադարձել է նաև իր սեռական կողմնորոշման մասի լուրերին, թե իբր նախընտրում է կանանց. «Եթե ես կողքիս տղամարդ չունեմ, ուրեմն կանա՞նց եմ սիրում: Ոչ: Եթե այդպիսին լինեի, բացահայտ կասեի, չէի թաքցնի: Ուղղակի ես չեմ գտնում այն տղամարդուն, ով ինձ կերջանկացնի: Ես շատ բծախնդիր եմ»:

Դիտեք նաև՝

«Չեմ գտնում այն տղամարդուն, ով ինձ ավելի կերջանկացնի. ես շատ բծախնդիր եմ: Այս պահին իմ կողքին տղամարդ չկա, ընդ որում՝ չկա 2017 թվականից»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասել է երգչուհի Ջուսը, ով ավելի վաղ խոսել էր նաև իր հասցեին արված բամբասանքների մասին:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more