▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այլևս չհիշատակես իմ անունը»․ Մայա Մարգարյանը զայրացել է Ինգա Արշակյանի սաունայի պատմությունից​

Շոու-բիզնեսում նոր սկանդալ է հասունանում։ Ֆրանսիայում բնակվող երգչուհի Մայա Մարգարյանը զայրացել է երգչուհի Ինգա Արշակյանի պատմությունից։

Մարգարյանը սոցիալական ցանցերի իր էջում կոշտ արձագանքել է Արշակյանի հայտարարություններին՝ պահանջելով այլևս չհիշատակել իր անունը։​

Վերջերս Մանե Գրիգորյանի հեղինակային՝ «Հենց այնպես» հաղորդման ընթացքում Ինգա Արշակյանը պատմել է տարիներ առաջ ակումբում աշխատելու ժամանակ տեղի ունեցած մի զրույցի մասին։ Այդ շրջանում մի խումբ երգիչներ՝ Մայան, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Անդրեն և ուրիշներ, միասին էին աշխատում։​

Արշակյանի պատմելով՝ Մայան մի օր դիմել է քույրերին՝ ասելով. «Էրեխեք, ո՞նց եմ հոգնել, էկեք աղջկերքով գնանք սաունա»։ Այդ առաջարկին արձագանքել է երգչուհու քույրը՝ Անուշը, որն այդ պահին գիրք էր կարդում։ Գլուխը գրքից բարձրացնելով՝ Անուշը պատասխանել է. «Մայա ջան, էդ նույն բանն է, ինչ որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»։​

Այս պատմությունը զայրացրել է Մայա Մարգարյանին։ Երգչուհին տեսանյութի համապատասխան հատվածը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ անթույլատրելի է սեփական անձը լայն լսարանի առջև բարձրացնելու կամ իրեն ստորացնելու նպատակով փաստերը համատեքստից կտրելն ու իր անվան հետ խաղալը։ Մարգարյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ Ինգա Արշակյան, վերջին շրջանում տարբեր հումորային հաղորդումներում քո ներկայությունը նկատելիորեն հաճախակիացել է, այնուամենայնիվ, դա միայն հերթական անգամ կասկածի տակ է դնում քո հումորի զգացումը։​

Դու քեզ թույլ ես տալիս իմ անվամբ հիշատակել կասկածելի պատմություններ՝ փաստերը կտրելով համատեքստից և փորձելով լայն լսարանի աչքերում անարժանապատվորեն արժեզրկել ինձ որպես անհատականություն։ Պահանջում եմ այսուհետև չհիշատակել իմ անունը»։​​

Շոու-բիզնես more