▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր այցելեցի իսկապես մի խորհդավոր վայր...Յուրի Սաքունց

Յուրի Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով . «Այսօր այցելեցի Սառնաղբյուր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնարան՝ մի վայր, որտեղ պատմությունն ու հավատը կարծես միաձուլվում են։

Ըստ ավանդության՝ այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը աղոթել է Աստծուն, և ժայռից աղբյուր է բխել։ Այդ ջուրը մինչ օրս հոսում է, և մարդիկ այն սուրբ ու բուժիչ են համարում։

Տեղացիների պատմություններով՝ տարիներ շարունակ մարդիկ, այդ թվում՝ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներ, այցելել են այս սրբավայր, խմել աղբյուրի ջրից և իրենց համար այն համարել Աստծո տված օրհնություն։

Չգիտեմ՝ այս վայրի հրաշքը ինչպես կբացատրի գիտությունը, բայց մի բան հաստատ է՝ այստեղ մարդը զգում է հավատքի, աղոթքի և մեր ժողովրդի դարավոր պատմության ուժը։

Սուրբ վայրեր, որոնք պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև պահպանել ու փոխանցել սերունդներին։

Աստված պահապան մեր հայրենիքին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more