Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է, և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև երկխոսությունն Ադրբեջանի հետ։
***
Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն․ Սահակյան
«Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։ Խախտվում են նաև նրանց այլ իրավունքներ, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածությունն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է»,- նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Հայ գերիներից 3-ը կարողանում են զանգեր իրականացնել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսներին տրվել է շաբաթական 1 անգամ զանգ կատարելու հնարավորություն։ Բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են նաև հարկադիր ընդհատվել։
***
ՀՀ-ն դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ․ Սահակյան
«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ-ն դիրքորոշում կձևավորի»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլև մուտք գործել փակ հաստատություն և անձնական իրեր փոխանցել հայ


