Արամ Քոչարյանը գրում է.
Սեպտեմբերի 19-ին՝ 3 տարի առաջ, 9 ամիս մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց մեր դեմ։ Արդյունքում մեր հայրենակիցները բռնի ուժով տեղահանվեցին իրենց տներից։
Նիկոլ Փաշինյանն ու իր անձնական օգտագործման Հանրային հեռուստաընկերությունը տեղյակ չեն այդ իրադարձություններից։
CivilNet-ը նկատել է, որ այդ օրը Հ1-ով այդ հարցը չի լուսաբանվել։ Չեմ զարմանա, որ Հանրայինը մի քանի տարի հետո այդ օրը լուսաբանի որպես «հակաահաբեկչական» գործողության հաղթանակի օր, ինչպես անում է մեր եղբայրաբար տրամադրված հարևանը։


