Ձերբակալվել են օրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը»
ՆԳՆ-ն հայտնում է, որ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Դրանից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն՝ իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը «Զապ»-ի (Անդրանիկ Սողոյան) և «Օշականցի Գևորիկի» (Գևորգ Մելիքյան) մասին է։
Ձերբակալվել են օրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը»
Հասարակություն more
more
more
more
more
more
more


