▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում. Ռոբերտ Քոչարյանի դստեր գրառումը

Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր Գայանե Քոչարյանի գրառումը

«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։

Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։

Նաև, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։

Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ... Կարևորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»։

Հասարակություն more