▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարկ-դատարկ էստեղ խոսում ա, պետք ա իրա խոսացածին հիմա պատասխան տա, չէ՞. Ծառուկյան

Դատարկ-դատարկ էստեղ խոսում ա, պետք ա իրա խոսացածին հիմա պատասխան տա, չէ՞. Ծառուկյանի և տուժողի ներկայացուցչի փաստաբանի միջև լեզվակռիվ եղավ

«Թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Համլետ Թումանյանը մեղսագրված հանցագործությունում ունեցել են առանցքային նշանակություն: Մասնավորապես, մեկը՝ կատարողն է, մյուսը՝ կազմակերպիչը»,–դատարանում հայտարարեց փաստաբան Լևոն Սահակյանը։

ԲՀԿ առաջնորդը վրդովվեց`պետք ա իրա կարծիքը հիմնավորված լինի, թե՞ ոչ: «Կազմակերպիչ... եթե ես հիմնարկի հետ կապ չունեմ, որտե՞ղ եմ կազմակերպել, ուզում եմ իմանամ՝ ինչո՞վ եմ կազմակերպել»։

Դիտեք նաև՝

Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդը դատարանում ասաց, որ ամբողջ ազգն ու հանրությունը գիտեն, որ Ծառուկյանն ինչ ասի՝ իրականություն է։

«Սազական էլ չի ինձ, որ էս երկար տարիների փորձին ու ամբողջ աշխարհով մեկ բարի համբավիս թույլ տամ մի ստորակետ իրականությանը չհամապատասխանի։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ 4 ամիս անընդմեջ անազատության մեջ եմ, ինձ ուժ է տվել, որ գիտեմ, որ ես արդար եմ։ Արդար եմ ոչ միայն ասելու համար, այլև հանցանքի, հանցակազմի նշույլ չկա։ Եթե դա լինի, ամենածանր պատիժը տվեք, հարգելի՛ հանրային մեղադրողներ»,–ասաց նա։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը ժամը 10։30–ին։
Հասարակություն more