▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք երիտբոլշևիկներ եք. Քրիստինե Վարդանյանը՝ քպ-ականին

«Դուք ինչքան պայքարեք Դաշնակցության դեմ, այն այնքան ուժեղանալու է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին։

«Դուք այստեղ ունեցաք ֆաշիստական ելույթ։ Ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ, դուք բառացի նույնը կրկնեցիք, բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք։ Մի տերմին եմ մտածել ձեզ համար՝ դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները՝ ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը»,- հավելեց Վարդանյանը։

***

«Պարոն Եղոյան, չի կարող ձեր միջից վերանա մի բան, որը ձեր մեջ երբեք չի էլ եղել։ Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավորը կոշտ ելույթ էր ունեցել՝ ասելով՝ Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից։

***

«Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, նա պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ հարատևման, անկախության, ինքնիշխանության համար։ Աղետաբեր, կոնֆլիկտածին կուսակցություն եք»,- հավելեց նա։

***

«Պարոն Եղոյանը ՀՀՇ-ական արմատներից, ՀՀՇ-ական ծառի մի պտուղ է, բազմալեզվախոսության պտուղ, որը չունի նաև տակտի զգացողություն՝ մատով է խոսում։ Եվ ահա ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․․․»,- շարունակելով ՔՊ-ական Արման Եղոյանին ուղղված ելույթը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ոնց թուրքերն էին ասում՝ պետք է մնա մի հայ, էն էլ թանգարանում, նենց էլ դուք եք հիմա խոսում»,- հավելեց նա։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Արման Եղոյանը չէր խոսում դաշնակցականներին ֆիզիկապես վերացնելու մասին, այլ՝ գաղափարախոսության։

Հասարակություն more