▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԼ․ Արարատ-Արմենիան իմացավ իր մրցակիցներին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը հեղինակավոր այս մրցաշարի հիմնական փուլում կունենա իր ներկայացուցիչը՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի»։

Մեր չեմպիոնը վիճակահանության արդյունքում իմացավ իր մրցակիցներին․

Տնային խաղերը

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Սպարտա» (Չեխիա), «Ցելյե» (Սլովենիա), ՆԵԿ (Նիդերլանդներ)

Արտագնա խաղերը

«Միլան» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Յագելոնիա» (Լեհաստան), «Տորենսե» (Պորտուգալիա)

Եվրոպա լիգայի գնդակը Մոնակոյում

Երևանյան ակումբը լիգայի փուլի ուղեգիր նվաճեց՝ երկու հանդիպումների արդյունքում 2։1 հաշվով առավելության հասնելով ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» նկատմամբ, և վիճակահանությունից առաջ ընդգրկված էր չորրորդ զամբյուղում։

Աղբյուրն՝ armsport.am

info@asekose.am/095519696
Սպորտ more