|
«Երբ ասում ենք՝ արժեքներ, պետք է հասկանանք՝ որտեղի՞ց են բխում այդ արժեքները։ Ժողովրդավարությունը, այո՛, Քրիստոնեությունից առաջ էլ գոյություն է ունեցել, բայց ժողովրդավարության ժամանակակից տեսակը բխում է Քրիստոսից»,- Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Էսօրվա մեր պատկերացումը քաղաքականության մասին․ երբ քաղաքական գործիչը պետք է գնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տնից տուն ու կիսի իր գաղափարը, դա ընդամենը նմանակում է Հիսուս Քրիստոսի գործունեությանը։ Ինչքանով է քաղաքական որևէ գործիչ այդ նմանակման մեջ անկեղծ՝ դա արդեն իր և Աստծո, իր և ժողովրդի հարաբերությունների հարց է»,- հավելել է նա։ *** «Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին պետության կողմից»,- «Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի» իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ, ու իմ ընկալումն այն է, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն, որովհետև ՀՀ-ն մեր Ավետյաց երկիրն է»,- հավելել է նա։ |
«Երբ քաղաքական գործիչը գյուղից գյուղ պետք է կիսի իր գաղափարը, նմանակում է Քրիստոսի գործունեությանը»․ Փաշինյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


