▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից 

«Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները, վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդեսի» վարորդն ու նրա ուղևորը բռնություն գործադրելով մեքենայից դուրս են բերել «Կիայի» վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more