▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Գիտե՞ք, որ ՏՀԶԿ երկրների 15-ամյա աշակերտների միջինում միայն 11%-ն է դրսևորում ֆինանսական գրագիտության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակին համապատասխան կարողություններ։

Ըստ PISA 2022-ի ֆինանսական գրագիտության գնահատման՝ այս մակարդակին հասած աշակերտները կարողանում են վերլուծել բարդ ֆինանսական իրավիճակներ, հասկանալ տարբեր ֆինանսական գործիքների հետևանքները և կայացնել հիմնավորված որոշումներ։  Իսկ ինչպե՞ս երեխաներին սովորեցնել պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնել և անվտանգ կողմնորոշվել թվային ֆինանսական միջավայրում։

Ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք ուշագրավ փաստեր․

  • Ֆինանսական գործիքների ակտիվ օգտագործում․ դեռահասների 63%-ն ունի բանկային հաշիվ, իսկ 86%-ը վերջին մեկ տարում առցանց գնումներ է կատարել։ Միաժամանակ թվային ֆինանսական գործարքների ակտիվ օգտագործումը պահանջում է նաև ֆինանսական և անձնական տվյալների անվտանգության կանոնների իմացություն։
  • Ֆինանսական գրագիտությունն ու վարքագիծը փոխկապակցված են․ ֆինանսապես ավելի գրագետ դեռահասները 72%-ով ավելի հաճախ են գումար խնայում և 50%-ով ավելի հաճախ՝ գնումից առաջ համեմատում գները։
  • Ծնողների դերը կարևոր է․ դեռահասների 64%-ը ծնողների հետ պարբերաբար քննարկում է իր ծախսերը, իսկ նման քննարկումներ ունեցող երեխաները ֆինանսական գրագիտության թեստերում ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս։

Հայաստանի պատկերը ևս ընդգծում է գործնական մտածողության զարգացման կարևորությունը․ PISA 2025-ի տվյալներով՝ 15-ամյա աշակերտների միայն 28%-ն է հասել մաթեմատիկական գրագիտության առնվազն 2-րդ մակարդակին, իսկ 1%-ը՝ ամենաբարձր մակարդակներին։ Սա ցույց է տալիս, որ միայն տեսական գիտելիքը բավարար չէ․ կարևոր է նաև զարգացնել տրամաբանելու, տարբերակները համեմատելու և իրական իրավիճակներում հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությունները։

Այս միտումներին համահունչ՝ Իդրամն ու IDBank-ը Հայաստանում իրականացնում են ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք կառուցվում են ինտերակտիվ քննարկումների և իրական կյանքի վրա հիմնված օրինակների ձևաչափով։ Դասընթացների բովանդակությունը համապատասխանեցված է տարբեր տարիքային խմբերի ընկալման մակարդակին։

Ֆինանսական գրագիտության դասընթացներին զուգահեռ՝ Idram Junior հավելվածը ստեղծում է այն գործնական միջավայրը, որտեղ երեխաները կարող են կիրառել ձեռք բերած գիտելիքները։ Նախատեսված լինելով 8-16 տարեկան երեխաների և դեռահասների համար՝ Idram Junior-ը հնարավորություն է տալիս ֆինանսական գիտելիքները կիրառել առօրյա իրավիճակներում։

Իրական փորձառություն․ Հավելվածի միջոցով երեխաներն ինքնուրույն կատարում են անհպում QR վճարումներ, լիցքավորում իրենց բջջային հեռախոսը և սովորում տնօրինել անձնական միջոցները՝ պահպանելով թվային անվտանգության կանոնները։

Ծնող-երեխա ֆինանսական համագործակցություն․ Idram Junior-ը գործում է ծնողի անմիջական վերահսկողությամբ։ Ծնողը փոխանցում է գումարը, տեսնում ծախսերի պատմությունը և հնարավորություն է ստանում ուղղորդել երեխային՝ տանը վարելով առողջ ֆինանսական քննարկումներ։

Ապագայի ֆինանսապես գրագետ հասարակությունը չի ձևավորվում միայն դասագրքային սահմանումներով։ Երեխաներին անհրաժեշտ է հնարավորություն` կիրառելու ֆինանսական հասկացությունները առօրյա իրավիճակներում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելով և ձևավորելով պատասխանատու ֆինանսական վարքագիծ։ Այս մոտեցմամբ Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացներն ու Idram Junior հավելվածը լրացնում են միմյանց՝ համադրելով գիտելիքն ու գործնական փորձը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հասարակություն more