|
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Աղի լճի մասին այս տեսանյութն արել էի երեկ չէ առաջին օրը, երբ դեռ Երևանի քաղաքապետարանի «տենդեռ շահողը» որևէ աշխատանք չէր սկսել։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ցավոք, արդեն եղեգների մի մասը քարուքանդ են արվել։
Տիգրան Ավինյան, Աղի լիճ գնացել էի տեղի մշտական այցելուներից մի քանի հոգու խնդրանքով ու լսել եմ 10-ից ավելի մարդու կարծիք։ Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված են իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել լիճ, խոսել մարդկանց հետ, լսել մարդկանց կարծիքը ու տեղեկացրել նրանց, թե ինչ եք պատրաստվում անել։
Աղի լիճ համայնքը ուզում է, որ այս պահին դադարեցնեք այս ամենը, խոսեք իրենց հետ, լսեք իրենց մտահոգությունները ու փոխեք այս նախագիծը»։
***
|
|
Թարմացում․ Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Շատ լավ լուր Աղի Լճի մասին։
Քիչ առաջ այստեղ էին Երևանի շինբարեկարգման պետը, Էրեբունու թաղապետը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ և տենդեռ շահած շինարարը՝
— Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։
— Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։
— Լճի կողքի եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան։
— Լճի հարակից պատերը մնալու են այնպես, ինչպես կան։
— Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե էլ կողմ էին։
Տիգրան Ավինյան, շնորհակալություն, որ չանտեսեցիք մարդկանց կարծիքը»։
|