ԱրմԼուր.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-ին Արզնի համայնքում տեղի է ունեցել «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոնը։
Փառատոնը վարել է հաղորդավար Կարեն Քոչարյանը։ Համերգի ավարտից հետո առեղծվածային պայմաններում հաղորդավարին՝ տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Վերջինիս ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ վիրաբուժական կարեր են դրվել։
Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում և մի քանի օր կմնա այնտեղ։


