|
Հայաստանի ճակատագիրը, որին ուզում են վերածել հակա-Ռուսաստանի, ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորին հետաքրքրում է ՌԴ-ի հետ առճակատումն ու աշխարհաքաղաքական շահերը։ Նման կարծիք է հայտնել լրագրող Դմիտրի Կիսելյովը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևելյան Եվրոպայից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո արևմտյան երկրները, չնայած նախկին հավաստիացումներին, ընդլայնել են իրենց ազդեցությունը տարածաշրջանում և նախկին դաշնակից պետությունները վերածել «հակա-Ռուսաստան» պետությունների։ Նրա խոսքով՝ նույն գործընթացը տեղի է ունենում նաև Հայաստանի հետ։ «Հայաստանը նույնպես ցանկանում են վերածել հակառուսական պետության։ Հայաստանի ճակատագիրն ինքնին ոչ ոքի չի հետաքրքրում»,- ասել է Կիսելյովը։ «Առանց Ռուսաստանի, աշխարհաքաղաքական առումով, այն, ցավոք, աննշան միավոր է»,- հավելել է նա։ |
Հայաստանի ճակատագիրը, որին ուզում են վերածել հակա-Ռուսաստանի, ոչ մեկին չի հետաքրքրում․ Դմիտրի Կիսելյով
Հասարակություն more
more
more
more
more
more
more


