|
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին: Երեկ. |
|
Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։ Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։ 2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։ Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։ Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգթոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։ *** |
|
Հավելենք, որ ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ալիևի ճորտ նիկոլին երեկ այս ամենը կազմակերպելու համար Գերմանիայում մրցանակ են շնորհել։ Նիկոլը մրցանակ է ստացել հային այսքան դժբախտություն պատճառելու համար և ամենակարևորը նա նշել է, որ առանց Ալիևի չէր կարողանա և Ալիևը հավասարապես արժանի է այդ մրցանակին»։ |
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման նախօրեին»․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


