Հերթական միջոցառումն ԱՄՆ-ում՝ Յուրա Մովսիսյանի գրքին նվիրված ․ Մասնակցել է նաև երգչուհի Էմմին՝ որդիների հետ
Լոս Անջելեսում Յուրա Մովսիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նրա հեղինակած «DUST and DREAMS: Playground Battles» («Փոշի և երազանքներ. խաղահրապարակի մարտեր») գրքի քարոզչական արշավի շրջանակներում։
Այս միջոցառման և դրան հաջորդած մեդիա արշավի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի հեռուստաալիքների տաղավարներում (օրինակ՝ Fox LA / Good Day LA-ում), որտեղ ներկայացրել է գիրքը, խոսել իր ֆուտբոլային ուղու, հաջողությունների և պատանի մարզիկներին ոգեշնչելու իր առաքելության մասին։


