|
«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 1 մլն 937 հազար 853 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 473 հազար 764 դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդն ավելացել է 2 մլն 535 հազար 911 դրամով։ Կանխիկ դրամական միջոցներ Սերգեյ Բագրատյանը չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ Սերգեյ Բագրատյանը Բագրատ Բագրատյանին՝ որդուն, տրամադրել է 150 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Փոխառության գումարը տարվա սկզբին կազմել է 150 մլն դրամ, և նույնքան է մնացել նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Տարվա ընթացքում փոխառության նոր գումար չի տրամադրվել, և վերադարձ նույնպես չի արձանագրվել։ Բացի այդ, նա քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով եկամուտներ է ստացել երկու հաստատությունից՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից՝ 27 հազար 300 դրամ, և «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» հաստատությունից՝ 50 հազար 500 դրամ։ Սերգեյ Բագրատյանը մի շարք առևտրային կազմակերպություններում բաժնեմասեր ունի։ Նա «Սերգեյ Գրուպ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ բաժնեմասնակցությունը ձեռք բերելով 2000 թվականի փետրվարի 11-ին։ «Եվրո Օյլ» ընկերությունում նրան է պատկանում 50 տոկոս բաժնեմաս՝ 2016 թվականի մարտի 24-ից, իսկ «ԲԻԷՍԲԻ» ընկերությունում՝ 1.9801980198019802 տոկոս բաժնեմաս՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ից։ |
Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը
Մամուլ more
more
more
more
more
more
more


