▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս եք հայտնվել Լիսկայի կուսակցությունում». ՔՊ-ականը՝ Իրինա Յոլյանին

ԱԺ «Ուժեղ Հայաստուն» խմբակցությունը Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի թեկնածությունը: «ՔՊ-ի կառավարման տարիներին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սև լիճ, ես հայտարարություն տարածեցի, բայց ամենավատ լուտանքներով հրապարակում էին իմ լուսանկարն ու ասում՝ սուտ ես խոսում, հետո փաստվեց, որ այո՛, եկել են, տարբեր հատվածներում դիրքավորվել, ավելին՝ սկսեցին նաև շինարարություն իրականացնել: Հույս ունեմ՝ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ՀՀ Գլխավոր դատախազը կգնա այդ տարածքներ՝ ապօրինի շենք-շինությունների քանդման որոշումով»,- նշեց պատգամավորը:

***

ԱԺ «Ուժեղ Հայաստուն» խմբակցությունը Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի թեկնածությունը: Ընթանում է հարցերի փուլը: «Գեղամ Մանուկյանն ակնարկում էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի ժամանակ ընդդիմադիր գործունեություն եք ծավալել, ինչը գովելի է, բայց անհասկանալի է՝ ինչպե՞ս եք հայտնվել Լիսկայի, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանի կուսակցությունում»,- դիմելով թեկնածուին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: «Լիսկայի կուսակցությունը ո՞րն է»,- հարցրեց Յոլյանը: «Նոր Հանրապետական կուսակցություն»,- պատասխանեց Ալեքսանյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more