▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կարելի է պատմական այդպիսի կերպարի մասին նկարահանել այդ աստիճանի պրիմիտիվություն․․․

Լրագրող Հակոբ Բադալյանը գրում է․ 

Հեռուստաընկերություններից մեկով ցուցադրում էին Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվեց կարծես վերջերս՝ նրա հարազատների հովանավորությամբ։

Չալարեցի, դիտեցի։ Դիտել եմ իհարկե առանց որեւէ ակնկալիքի՝ թե ֆիլմը կթողնի լավ տպավորություն։ Ու ցավոք, ոչ միայն համոզվեցի այդ կանխավարկածիս իրավացիության հարցում, այլեւ ավելին՝ ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարելի է պատմական այդպիսի կերպարի մասին նկարահանել այդ աստիճանի պրիմիտիվություն։

Վազգեն Սարգսյանի դերը՝ արցախյան շարժման, պատերազմի, հետո Հայաստանի պետականության ձեւավորման ընթացքի հարցում, իհարկե շատ հակասական է, բայց անկասկած շատ նշանակալի, մեծ։ Ու իր հակասականությամբ հանդերձ, կերպար է, որը թե մարդկային կյանքի, թե պատմական դերի իմաստով տալիս է ստեղծագործական ահռելի տարածություն։ Ներեցեք, բայց այդ տարածությունը լցնել գեղարվեստական պրիմիտիվությա՞մբ․․․։ Դա հավասարազոր է աղավաղման, այլ ոչ թե պատվի ու մեծարման՝ անկախ մղումներից ու ցանկություններից։

Շոու-բիզնես more