▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրավական հիմքեր են ստեղծվում Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման համար»․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը գտել է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն պաշտոնում։‌
Երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոց, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:
Այսպիսով, քաղաքացիական գործի կարճումը (անկախ հետագա բողոքարկումներից) էապես թուլացնում է քրեական մեղադրանքը՝ ստեղծելով իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»։

Դիտեք նաև՝

Քաղաքական more