▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ քեզ չե՞ն ասել, որ չի կարելի ստել․․․ Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Survive-դ soft power-ով կտրեմ.
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ խաղաղություն չի կարող լինել հայ կին զինծառայողին մերկացնելով խոշտանգած, սպանած, մարմնի վրա մեծ տառերով ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ» գրած, ապա այդ նույն կնոջ մարմինը մասնատած հանցագործների հետ, որոնք այդ վայրագություններից հետո տեսանյութերով են ողողում ողջ համացանցը… Հանցագործներ, որոնք անգամ մեկ վայրկյան չեն զղջացել…
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ չի կարելի հրահանգ արձակել և զոհվածների մայրերին, հայրերին կարմիր ու սև բերետավորների կողմից կիրառված բռնությամբ քարշ տալ Եռաբլուրի աստիճաններով, որտեղ հանգչում են նրանց զավակների մարմինները կամ փոքրիկ մասունքները…
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ հղի կնոջը ավտոշարասյունով սպանելուց հետո հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն…
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ չի կարելի կին քաղբանտարկյալին արգելել հեռախոսով խոսել կամ տեսակցել իր անչափահաս դստեր և 86-ամյա մոր հետ…
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ չի կարելի քարոզարշավի ընթացքում հարձակվել կանանց վրա, հաթաթաներ տալ և հետապնդումների ենթարկել` հեռացնելով աշխատանքից…
Իսկ կողակցիդ ասե՞լ ես, որ չի կարելի ԱԺ ամբիոնից «կկզացնեմ» և այլ հայհոյախառն փողոցային գռեհիկ արտահայտություններ թույլ տալ...
Իսկ քեզ չե՞ն ասել, որ չի կարելի ՍՏԵԼ. գնալ այն մարդու հեռուստաընկերության եթեր, որին ցուցադրաբար քարշ եք տալիս տեսախցիկների առաջ, այնուհետև Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությամբ թիրախավորում եք նրա դստերը, ու ձև անում, թե տեղյակ չես` ինչի մասին է խոսքը, և վայրկյաններ անց, նույն եթերում ասել, որ այդ դեպքը քաղաքական է, ևս վայրկյան անց ասել` իբրև թե դեպքին ծանոթ չես...
Իսկ քեզ չե՞ն սովորեցրել, որ լավագույն դաստիարակությունը սեփական օրինակով է դառնում ամենաուժեղ և ազդեցիկ միջոց: Եվ, որ ճիշտ դաստիարակության գլխավոր սկզբունքը սեփական վարքը վերահսկելն է:
Թե բա` ընտանիքի մոդել է ուզում փոխել, կեղծ ընտանիքի մոդելը…
Արցախ, պատմություն, կրթություն, եկեղեցի… հասաք հայ ընտանիքներին…
Այդ հսկա ամառանոցում մի հայելի չկա՞: Բյուջեից գումար հատկացրեք, մի հայելին ի՞նչ է, որ չունեք...
Հ.Գ. Ամուսինը ճեպազրույցում օրերս ազդարարեց՝ իր կինը խիզախություն է անում՝ նման թեմաներ է բարձրացնում: Ըհը: ԱՄՆ-ի «Խիզախ կանանց միջազգային մրցանակը» (International Women of Courage Award) հայտարարվում և հանձնվում է ամեն տարի, սովորաբար մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում: Պատրաստվեք մրցանակաբաշխության, ԵՄ անդամակցության դիմումից հետո մի դիմում էլ էդտեղ ներկայացրեք… Մեծ խիզախություն է այս ամենից հետո նման երես ունենալը: Իսկապես խիզախություն է»:

info@asekose.am/095519696
Քաղաքական more