Նոր ուսումնական տարի, նոր նպատակներ, նոր երազանքներ ու առաջին զանգի այն յուրահատուկ հուզմունքը, որը երբեք չի մոռացվում։
Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցն այսօր իր դռները կրկին բացեց՝ երեխաների ծիծաղով, ուսուցիչների ջերմությամբ ու գիտելիքի հանդեպ նոր հետաքրքրությամբ։

Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը շնորհավորական խոսք հղեց աշակերտներին ու ծնողներին: Մաղթելով, որ այս ուսումնական տարին լինի խաղաղ, հաջողություններով լի ու հիշարժան։ Եվ որ յուրաքանչյուր երեխա դպրոց մտնի ժպիտով, իսկ տուն վերադառնա նոր գիտելիքով ու գեղեցիկ հիշողություններով։


